Աշխարհ

06.03.2024 11:20


Հայիթիում ավազակախմբերը հшրձակվել են օդանավակայանի վրա` թույլ չտալով վարչապետի ինքնաթիռին վայրէջք կատարել

Հայիթիում ավազակախմբերը հшրձակվել են օդանավակայանի վրա` թույլ չտալով վարչապետի ինքնաթիռին վայրէջք կատարել

Հաիթիի ավազակախմբերը, որոնք պատերազմ են հայտարարել վարչապետ Արիել Անրիին, երեքշաբթի հարձակվել են երկրի ոստիկանական ակադեմիայի և գլխավոր օդանավակայանի վրա. Անրիի ինքնաթիռը, որը վերադառնում էր արտասահմանյան շրջագայությունից, ստիպված վայրէջք է կատարել հարևան Պուերտո Ռիկո կղզում։ Այս մասին գրում է BBC-ն:

Ինը ավազակախմբերից բաղկացած կոնգլոմերատի ղեկավար, նախկին ոստիկան Ջիմի Շերիզիեն՝ երեքշաբթի հավաքել է լրագրողներին և ասել, որ եթե վարչապետը չհեռանա, երկրում պատերազմ կսկսվի։

«Եթե Արիել Անրին հրաժարական չտա, եթե միջազգային հանրությունը շարունակի աջակցել նրան, ապա մենք կսկսենք ուղիղ շարժվել դեպի քաղաքացիական պատերազմ, և դա կհանգեցնի ցեղասպանության»,-ասել է Շերիզիեն, որը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է մարդու իրավունքների խախտումների համար:

Երեքշաբթի վաղ կեսօրին խմբավորումները հարձակվել են Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում գտնվող ոստիկանական ակադեմիայի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 կուրսանտ: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը հետ է մղվել։

Միջազգային գործակալությունների հետ զրուցած ականատեսների վկայությամբ՝ կրակոցներ են լսվել նաև երկրի գլխավոր օդանավակայանի՝ Պորտ օ Պրենսի Տուսեն Լուվերտուր միջազգային օդանավակայանի մոտ։ 250 կուբացիներ փորձել են թռչել օդանավակայանից, սակայն չեն կարողացել։

Հայիթիի օդանավակայաններն այժմ հսկվում են զինվորների կողմից։

Հայիթիի վարչապետ Արիել Անրին անցած շաբաթ նախ մեկնել էր Հարավային Ամերիկայի Գայանա տարածաշրջանային ֆորումին, ապա Քենիա՝ համաձայնագիր ստորագրելու միջազգային ոստիկանական-ռազմական կոնտինգենտը Հայիթի ուղարկելու մասին, որը կսկսի պայքարել ավազակախմբերի դեմ, որոնք վաղուց գրավել են ամբողջ մայրաքաղաքը։

Վարչապետի բացակայության ժամանակ Շերիզիեն պատերազմ է հայտարարել նրան։ Շաբաթ օրը բանդաները հարձակվել են մի քանի ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև Պորտ օ Պրենսի երկու բանտերի վրա, որտեղից ազատ են արձակվել մի քանի հազար բանտարկյալ: Դրանից հետո կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և պարետային ժամ։

Մի քանի օր ոչինչ հայտնի չէր Արիել Անրիի գտնվելու վայրի մասին, բայց երեքշաբթի Պուերտո Ռիկոյի իշխանությունները հաստատել են, որ Անրիի ինքնաթիռը վայրէջք է կատարել այնտեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը