Աշխարհ

16.02.2024 13:41


Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՊՆ-ին հղումով, զորավարժությունների ընթացքում միջոցառումներ են իրականացվում ընդունման կետերի տեղակայման, անձնակազմի ընդունման գործընթացի ուսումնասիրության, ստորաբաժանումների մոբիլիզացիոն համալրման և մարտական ​​համակարգման կազմակերպման, օպերատիվ նշանակության տարածք տեղափոխման և այդ տարածքում հաշվարկների տեղաբաշխման հստակեցման ուղղությամբ:

Բացի այդ, ձեռնարկվել են օպերատիվ տարածքի գրավման և հարձակողական գործողության կազմակերպման գործողություններ, լսվել են հաշվետվություններ կատարված գործողությունների մասին։

Զորավարժությունների նպատակն է հստակեցնել մոբիլիզացիոն ռեսուրսները և ընթացիկ մոբիլիզացիոն գործողությունները համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը