Աշխարհ

02.02.2024 09:49


Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական նավի վրա. այն գնում էր Իսրայել

Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական նավի վրա. այն գնում էր Իսրայել

Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են բրիտանական առևտրային նավի վրա, որը գնում էր Իսրայել:

Այս մասին հայտարարել է Եմենի հուսի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ են արձակել բրիտանական առևտրային նավի վրա, որը Կարմիր ծովով մեկնում է Պաղեստինի օկուպացված տարածքների նավահանգիստ»,-գրել է Սարիան X-ում:

Նա հարձակման այլ մանրամասներ չի հայտնել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը