Աշխարհ

10.01.2024 12:46


ԱՄՆ-ում ավերիչ փոթորիկներ են. կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)

ԱՄՆ-ում ավերիչ փոթորիկներ են. կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)

Առնվազն չորս մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավարևելյան ափին ավերիչ տորնադոների հետևանքով։ Փոթորիկներն անցել են Ալաբամա, Ջորջիա, Ֆլորիդա և Հարավային Կարոլինա նահանգներով, գրում է nytimes.com-ը:

Դրանք պոկել են էլեկտրահաղորդման գծեր, տապալել ծառեր և վնասել շենքեր։

Վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել՝ ավելի քան 600 հազար բաժանորդ ժամանակավորապես հոսանքազրկվել է։

Տեսանյութերն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.amթելեգրամյան ալիքում:

Այս խորագրի վերջին նյութերը