Աշխարհ

10.01.2024 12:10


Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին (տեսանյութ)

Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին (տեսանյութ)

Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել է Էկվադորի Գուայաքիլում և նրա հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ազգային ոստիկանությունը։

Բանտերում անկարգություններից և խոշոր հանցախմբի առաջնորդի փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերն օգտագործելու քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում, երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներն ու ավտոբուսները, իսկ Գուայաքիլում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ են գրանցվել։

Հաղորդվում է նաև, որ դիմակներով զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել հեռուստահաղորդավարներին։ El Universo-ն գրում է, որ շենք մուտք գործելուց հետո հարձակվողները պայթուցիկ են տեղադրել խմբագրության մուտքի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել են տարածք և լրագրողներ ու հեռուստաընկերության այլ աշխատողներ պատանդ վերցրել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը