Աշխարհ

08.01.2024 17:02


30 հրթիռ է արձակվել Սիրիայի արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ. Al Mayadeen

30 հրթիռ է արձակվել Սիրիայի արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ. Al Mayadeen

Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգի «Ալ Օմար» նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Հրթիռակոծությունն իրականացվել է Դեյր էզ Զորից արևելք ընկած «Ալ Օմար» նավթային հանքավայրի ամերիկյան բազայի վրա»,-հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է 30 հրթիռ. արձակումն իրականացվել է Սիրիայի տարածքից։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները կանոնավոր կերպով ենթարկվում են հարձակումների, որոնց համար պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող շիա զինված խմբավորումները։

Այս խորագրի վերջին նյութերը