Աշխարհ

02.01.2024 13:22


ԱՄԷ-ում ամանորյա հրավառությունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել միանգամից 2 անվանակարգում

ԱՄԷ-ում ամանորյա հրավառությունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել միանգամից 2 անվանակարգում

ԱՄԷ-ի Ռաս ալ-Խայմա էմիրության ամանորյա հրավառությունը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել միանգամից երկու անվանակարգում՝ որպես ջրի վրա հրավառության ամենաերկար շարան և որպես երկնքում հրավառության ամենաերկար շարան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռաս ալ-Խայմայի զբոսաշրջության զարգացման վարչությունը։

Դիտարժան հրավառությունը տեղի է ունեցել Ալ Մարջան արհեստական արշիպելագի և Ալ Համրա տարածքի միջև ընկած 4,5 կմ երկարությամբ ափի վրա։ Բացի ջրի վրա տեղադրված հրավառություններից, շոուին ներգրավվել են ավելի քան 1 հազար պիրոտեխնիկական և լուսադիոդային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդային մանևրներ կատարող սարքեր։

Մոտ 50,000 մարդ դիտել է ութ րոպեանոց ներկայացումը, ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը