Աշխարհ

02.01.2024 13:20


Հրվ․ Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա և դանակով հարվածել նրա պարանոցին (տեսանյութ)

Հրվ․ Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա և դանակով հարվածել նրա պարանոցին (տեսանյութ)

Հարավայի Կորեայում անհայտ անձը հարձակվել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնի վրա՝ դանակով հարվածելով քաղաքական գործչի պարանոցին։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Պուսան քաղաքում զանգվածային միջոցառման ժամանակ։ Գործակալության հաղորդմամբ՝ քաղաքի նոր օդանավակայանի շինհրապարակում շրջայցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհայտ անձը մոտեցել է Լի Չժե Մյոնին ինքնագիր խնդրելու, սակայն անսպասելի 20-30 սանտիմետրանոց դանակով հարվածել է նրա պարանոցին։

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ հարձակվողը կրել է թղթե թագ՝ «Ես Լի Չժե Մյոնն եմ» գրությամբ։

Հարձակումն իրականացրած անձը տեղում ձերբակալվել է։ Հանցագործության դրդապատճառները չեն հաղորդվում։

Միջադեպից հետո քաղաքական գործչին շտապ տեղափոխել են Պուսանի ազգային համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ուղղաթիռով տեղափոխել են Սեուլ։ Հաղորդվում է, որ նա կվիրահատվի։ Ենթադրվում է, որ հարձակման հետևանքով Լիի պարանոցի հատվածում երակներ են վնասվել։

Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել Tert.amթելեգրամյան ալիքում։

Այս խորագրի վերջին նյութերը