Աշխարհ

02.01.2024 12:59


Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը մտել է Կարմիր ծով

Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը մտել է Կարմիր ծով

Իրանական «Ալբորզ» էսկադրոնային ականակիրը հատել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը եւ մտել Կարմիր ծովի ավազան բանակային նավատորմի 94-րդ նավատորմիղի կազմում։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Իսլամական հանրապետության նավատորմի համանատարության՝ Կարմիր ծով մտնելու որոշման պատճառները չեն նշվում։

Գործակալությունը միայն նշել է, որ իրանական ռազմանավերը 1988 թվականից «կատարում են առաջադրանքներ միջազգային ջրերում՝ ապահովելու համար նավագնացության երթուղիների անվտանգությունը եւ պայքարը ծովահենների դեմ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը