Աշխարհ

02.01.2024 11:15


Իսրայելը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտները

Իսրայելը գրոհել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտները

Հունվարի 2-ին Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոս քաղաքի մերձակա օբյեկտներին եւ պատճառել նյութական վնաս, տեղեկացրել է Reuters-ը։

Սիրիացի զինվորականները հայտնել են, որ գրոհը կատարվել է Գոլանի բարձունքների կողմից, տեղեկացրել է SANA-ն։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին այն գրոհներից հետո, որոնք կատարվել էին հյուսիսային Իսրայելի դեմ Սիրիայի տարածքից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը