Աշխարհ

31.12.2023 16:16


Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին՝ ի պատասխան Բելգորոդի հրետակոծության

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին՝ ի պատասխան Բելգորոդի հրետակոծության

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ի պատասխան ուկրաինական զինված ուժերի կողմից Բելգորոդի հրթիռակոծության՝ ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկովում գտնվող որոշումների կայացման կենտրոններին և ռազմական օբյեկտներին։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական զորքերը դեկտեմբերի 31-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով «Շահեդ-136/131» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական զորքերը գործարկել են 49 անօդաչու թռչող սարք, իսկ ուկրաինական ուժերի ստորաբաժանումները տարբեր շրջաններում ոչնչացրել են 21 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք, որ նախօրեին Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:

Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Ցավոք սրտի մեզ մոտ ավելացել է Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո զոհվածների թիվը, նրանց թիվը դարձել է 22։ Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է»,-գրել է նա ՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։

109 տուժածից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ, ճշտել Է Գլադկովը:

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, կան զոհեր ու վիրավորներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը