Աշխարհ

15.12.2023 19:23


Արևի վրա տեղի է ունեցել ամենաուժեղ բռնկումը վերջին 6 տարվա ընթացքում

Արևի վրա տեղի է ունեցել ամենաուժեղ բռնկումը վերջին 6 տարվա ընթացքում

Արևի վրա տեղի է ունեցել ամենաուժեղ բռնկումը վերջին վեց տարվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ այն արձանագրվել է դեկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 20։00-ին։ Դրա ինտենսիվությունը X2.8 էր:

Փորձագետները նշում են, որ վերջին անգամ նման բռնկում գրանցվել է 2017 թվականին։ Ընթացիկին նախորդել են ևս երկուսը` միջին մակարդակի` M5.8 և M2.3:

Կենտրոնի աշխատակիցների կարծիքով՝ արեգակնային նման ակտիվությունը կարող է կանխագուշակել մագնիսական փոթորիկներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը