Աշխարհ

08.12.2023 12:01


Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, ըստ տարբեր աղբյուրների, ենթարկվել է հրթիռային հարձակման։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։

Դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնի, այսպես կոչված, Կանաչ գոտում, որտեղ գտնվում են պետական և դիվանագիտական շենքեր։ Նշվում է, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան խիստ վերահսկվող Կանաչ գոտու շրջակայքում պայթյուններ են լսվել։

Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորականների շրջանում իրենց աղբյուրներին, նշում են, որ Կանաչ գոտում հրթիռներ են ընկել լուսաբացին, հնչել են տագնապի շչակներ։

Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի հաստատել այս հաղորդումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք գործել են դեսպանատան հակաօդային պաշտպանության համակարգերը կամ արդյոք կան տուժածներ:

Այս խորագրի վերջին նյութերը