Քաղաքական

30.11.2023 22:47


Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը

Հայաստանը չի մասնակցել Սկոպյեում կայացած ՀԱՊԿ աշխատանքային հանդիպմանը

Հայաստանը չի մասնակցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում այսօր կարճատև հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։

Այս խորագրի վերջին նյութերը