Քաղաքական

10.11.2023 11:16


Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միաժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը. Տարասով

Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միաժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը. Տարասով

2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Նրա խոսքով` Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ է արել, այն մասին թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», հետո անհասկանալի գործողություններ են իրականացվել։

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ղարաբաղյան հարցում գործողությունների սցենար չի մշակել և և բաց է թողել օբյեկտիվորեն հասանելի հնարավորությունները՝ պատերազմից խուսափելու, Ղարաբաղի հատուկ կարգավիճակը որոշելու, Ադրբեջանի հետ համաձայնության գալու ոչ միայն կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում, այլև Ադրբեջանի հետ նորմալ համակեցություն ապահովելու։

Հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո, երբ հայերը լքեցին Ղարաբաղը, Հայաստանը փորձում է հաշտության պայմանագիր կնքել, որն իրենց՝ հայերի կողմից կընկալվի որպես երկրորդ հանձնման ակտ։ Մենք չենք տեսնում այն ​​ռեսուրսներն ու ուժերը, որոնք կարող են օգնել հայերին»,-նշել է Տարասովը։

Հայաստանը, կորցնելով Ղարաբաղը, միևնույն ժամանակ սկսեց կորցնել Ռուսաստանը՝ որպես դաշնակից և գործընկեր, կարծում է փորձագետը։

«Հայաստանի իշխանություններն ուզում էին, որ ՀԱՊԿ երկրնե՞րը հայերի փոխարեն կռվեն։ Մենք հայերին չենք հրավիրել չէ՞ կռվելու Սիրիայում կամ Ուկրաինայում։ Հայաստանը, փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտնվեց հեռու Կովկասյան լեռներում՝ լիակատար մեկուսացման մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողքին։ Հայաստանի իշխանությունները նայո՞ւմ են իրենց երկրի քարտեզին։ Ինչպե՞ս են նրանք քաղաքականություն վարում:

Հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գրագետ մոտենային այս իրավիճակին և լսեին իրենց գործընկերների առաջարկությունները։ Պուտինը բացեիբաց խոսել է Ղարաբաղի հարցը լուծելու՝ բաց թողնված հնարավորությունների մասին, որը ձեռնտու կլիներ իրենց՝ հայերին»,-հավելել է նա։

Քաղաքագետն ընդգծեց, որ Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ.

Այս խորագրի վերջին նյութերը