Քաղաքական

08.11.2023 14:14


Ով այս տարածաշրջան Արևմուտք է բերելու, նա հարված է ստանալու. քաղաքագետ (տեսանյութ)

Ով այս տարածաշրջան Արևմուտք է բերելու, նա հարված է ստանալու. քաղաքագետ (տեսանյութ)

«Արմեն Գրիգորյանի Մոսկվա չգնալն ինձ բացարձակապես չի հետաքրքրում»,-այսպես արձագանքեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Panorama.am-ի այն հարցին, թե Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող անձի ՌԴ չմեկնելն ի՞նչ ուղերձ էր պարունակում, ո՞ւմ էր այն ուղղված։

Անդրադառնալով արդեն Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց, այո, կարծում է, որ միայն Իրան, Ռուսաստան, Թուրքիա տիրույթում կարող է լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերույունների կարգավորման խնդիրը։

«Արևմուտքի միջոցով հարց լուծել մեր տարածաշրջանում անհնար է, ուղղակի պետք է կարողանալ քարտեզին նայել սա հասկանալու համար։ Քարտեզին նայեցիք, տեսաք Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու կողքը Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Այստեղ Արևմուտք չկա և կոմունիկացիայի և այլնի առումով, այստեղ արևմուտքի ազդեցությունը չափազանց սահմանափակ է։ Այս տարածաշրջանի երեք երկներ միավորված են այն բանի շուրջ, որ այստեղ արևմուտք չլինի։ Ով արևմուտք է բերելու, նա հարված է ստանալու»,-ասաց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի խոսքով, պետք չէ առաջանորդվել «մետ»-երով՝ «արևմտամետ», «ռուսամետ», «հայամետ», քանի որ քաղաքականությունը ռացիոնալ է, իրավիճակը պետք է գնահատել։

«Ով «մետ»-երի քաղաքականություն է վարում, նա ոչնչանում է։ Կա ռացիոնալ քաղաքականություն, որտեղ «մետ»-եր գոյություն չունեն։ Կա իրականություն, որը պետք է ճիշտ հաշվել։ Հայաստանի այսօրվա շահը պետության չոչնչացումն է։ Հայաստան պետության վերջնական չոչնչացման համար պետք է նայել, թե աշխարհում ինչ է կատարվում, մեր կողքին ինչ է տեղի ունենում։ Ուրիշ շահ այսօր Հայաստանը չունի»,-ասաց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը