Աշխարհ

28.04.2009 10:35


The Financial Times. «Հարավային Կովկասում տեղի է ունենում ուժերի վերադասավորում»

The Financial Times. «Հարավային Կովկասում տեղի է ունենում ուժերի վերադասավորում»

The Financial Times-ը, հաշվի առնելով ապրիլի 23-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը, անդրադարձել է Հարավային Կովկասի գեոքաղաքական դրությանը։ Պարբերականը նշում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանին մղում է դեպի Ռուսաստան։ Դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստ են գազային համաձայնագիրի ստորագրմանը։ Հիշեցնենք,  որ «Գազպրոմը» հայտարարել էր, թե «պատրաստ է շուկայական գներով գնել ողջ ազատ ադրբեջանական գազը»։ Արևմուտքում դա դիտում են, որպես «Նաբուկո» ծրագրի ձախողմանն ուղղված քայլ. Ադրբեջանը դիտարկվում էր, որպես «Նաբուկոյի» համար գազ մատակարարող հիմնական երկրներից մեկը։ The Financial Times-ը նշում է, որ Մոսկվայի ծրագրերը հարվածում են ԱՄՆ-ի և Եվրամիության շահերին։ Արևմտյան վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը տարածաշրջանի հակամարտություններն օգտագործում է Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու համար, որը կբերի ուժերի վերադասավորման։

 

Այս խորագրի վերջին նյութերը