Աշխարհ

30.03.2023 17:38


Մեսին որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Մեսին որոշել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին որոշել է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է իսպանական Marca-ն։ Նրա գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի հունիսին։

Մեսին մտադիր է 2024-ի ամռանը տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Նա կարծում է, որ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես գալը թույլ կտա պատրաստվել 2026-ի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում համատեղ։

Մեսին ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը