Աշխարհ

28.03.2023 18:05


Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ

Մեսսին բանակցություններ է վարում Չավիի հետ «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է իր հորը և գործակալ Խորխե Մեսսիին «Բարսելոնայի» ղեկավարության հետ քննարկել իր հնարավոր վերադարձը ակումբ։ Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին հորը խնդրել է խոսել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Ինքը՝ Մեսսին, այս հարցով շփվում է ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու տեխնիկական շտաբը հավանություն են տալիս արգենտինացու հնարավոր վերադարձին ակումբ։

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը