Աշխարհ

28.03.2023 11:33


Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում։ Ինչպես հայտնում է АПА-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին․

«2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների կողմից իրականացվել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Տանկերի անձնակազմները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ տեղանքում բնական և արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու ուղղությամբ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը