Աշխարհ

25.03.2023 11:29


Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին

Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբոր հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ այսօր կայանալիք խաղին։

Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, «Ինստագրամի» «stories» բաժնում լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից և գրառում արել։

«Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,-գրել է նա։

Ավելի ուշ Դենիս Ջորկաեֆը տեսանյութ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից` փաստելով, որ իրենք արդեն Երևանում են։

Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին։

BeFunky-collageշշ (75)

BeFunky-collageշշ (76)

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը