Աշխարհ

25.03.2023 10:39


Սարսափելի պայթյուն ԱՄՆ-ի շոկոլադի գործարաններից մեկում. մահացածներ ու անհետ կորածներ կան (տեսանյութ)

Սարսափելի պայթյուն ԱՄՆ-ի շոկոլադի գործարաններից մեկում. մահացածներ ու անհետ կորածներ կան (տեսանյութ)

ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգի Ռեդինգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 9-ը`անհետ կորել։ Տեղեկությունը հայտնում է «The Associated Press»–ը։

Ականատեսները պատմել են, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մոտակայքում գտնվող տները ցնցվել են։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին` ժամը 16:57–ին (Երևանի ժամանակով` 00:57–ին)։ Ըստ լրատվամիջոցների` սկզբում հրդեհ է բռնկվել, հետո պայթյուն է որոտացել։

Ամբողջությամբ ոչնչացվել են գործարանի տարածքում գտնվող շենքերից 2-ը, ևս մեկը մասամբ ավերվել է: Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը