Աշխարհ

20.03.2023 20:52


Բարսելոնայի ֆուտբոլիստները հույս են հայտնել՝ Մեսսին կվերադառնա Բարսելոնա

Բարսելոնայի ֆուտբոլիստները հույս են հայտնել՝ Մեսսին կվերադառնա Բարսելոնա

«Բարսելոնայի» պաշտպաններ Սերխի Ռոբերտոն և Ռոնալդ Արաուխոն հույս են հայտնել՝ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ.

«Ես կցանկանայի, որ նա վերադառնա: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է, իսկ այստեղ նրա տունն է: Նրա վերադարձը նկատելիորեն կօգնի մեզ Չեմպիոնների լիգայում: Հուսով եմ՝ մենք միջոց կգտնենք նրան վերադարձնելու համար: Մենք բոլորս ցանկանում ենք, որ նա մեզ հետ լինի»,-Արաուխոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Հուսով եմ՝ Մեսսին կվերադառնա: Մենք սպասում ենք նրան: Նա արժանի չէ այն վերաբերմունքին, որ ստանում է Փարիզում: Մենք սպասում ենք Լեոյին: Ցանկանում ենք, որ նա այստեղ լինի»,-ասել է Սերխի Ռոբերտոն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը