Աշխարհ

18.03.2023 16:59


Բրյունետի Future Lover տեսահոլովակը՝ կադրից դուրս․ եվրատեսիլյան backstage (լուսանկար, տեսանյութ)

Բրյունետի Future Lover տեսահոլովակը՝ կադրից դուրս․ եվրատեսիլյան backstage (լուսանկար, տեսանյութ)

Հայաստանի այս տարվա եվրատեսիլյան երգը՝ Future Lover-ը, որով Բրյունետը ներկայանալու է մրցույթում, թողարկման առաջին իսկ վայրկյանից բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Կարծիքները, հիմնականում, դրական են՝ հատկապես եվրոպացի երկրպագուների շրջանում։

Տեսահոլովակը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է մարտի 15-ին, ու այսօր արդեն ունի 1 միլիոնից ավել դիտում։ Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչը, ըստ յութուբյան դիտումների ու մեկնաբանությունների, «Եվրատեսիլ 2023»-ի ֆավորիտներից է։ Իսկ ինչպե՞ս է նկարահանվել վերջին օրերի ամենաքննարկված տեսահոլովակը։

336322577_1854908614881032_7990748779083708584_n.jpg (292 KB)

Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նկարահանումներից լուսանկարներ։ Իսկ Բրյունետն ու Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանն ինստագրամյան իրենց էջերում բեքսթեյջային հոլովակներ են ներկայացրել՝ ցուցադրելով այն, ինչ մնացել էր կադրից դուրս։

Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել իր 1 միլիոն դիտումի համար։

«Նախորդ երկու օրը հիասքանչ էին, ոգևորիչ ու էմոցիոնալ։ Այնքան շատ եմ հուզվում, երբ կարդում եմ ձեր մեկնաբանություններն ու տեսնում, որ ձեզանից շատերն իրենց գտել են իմ երգում։ Մենք միասին կանցնենք այս գեղեցիկ ճանապարհը, և ես կկիսվեմ իմ պատմությամբ»,-գրել է նա։


«Եվրատեսիլ 2023»-ն անցկացվելու է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում՝ մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Բրյունետը ելույթ է ունենալու մայիսի 11-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի օրը։ Future Lover երգը հեղինակել է հենց ինքը՝ երգչուհին։

336301797_753700579717388_8330679523815901343_n.jpg (1.31 MB)

336360161_196082363055079_7680606902351257472_n.jpg (896 KB)

336360843_535679478675623_1907550343245992306_n.jpg (337 KB)

336382470_560960056134189_346684232499217955_n.jpg (245 KB)

336455565_525401216187825_3832589558653298344_n.jpg (338 KB)

336332058_737544497778579_1337283893622623675_n.jpg (330 KB)

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը