Աշխարհ

08.02.2023 08:16


Թուրքիայում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

Թուրքիայում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Նալջըի փոխանցմամբ' փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։

Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան։

Վերջին տվյալներով տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5200-ը։

Այս խորագրի վերջին նյութերը