Աշխարհ

07.02.2023 11:30


Մոուրինյուն ինձ տեսավ և ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Հենրիխ Մխիթարյան

Մոուրինյուն ինձ տեսավ և ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատմել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ Մանչեսթերում ունեցած խնդիրների մասին.

«Մի անգամ նա ինձ տեսավ նախաճաշին և ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ասացի՝ «Այսի՞նք, Միսթեր: Ես միտումնավոր չեմ անում, որ Ձեզ քննադատեն: Երբ ես ՄՅՈՒ-ում էի, այնտեղ շաբաթը 3 օր պապարացիներ էին լինում: Նրանք նկարահանում էին, թե դու ինչպես ես հասնում մեքենային, ինչ ես հագել: Գալիս ես բազա, նորից նրանք են: Յուրաքանչյուր քայլը վերահսկում էին:

Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց Մոուրինյուի հետ: Ես մտածեցի, որ այլևս ոչինչ չունեմ անելու Մանչեսթերում: Ես աշխատում եմ, օգնում եմ թիմին, գոլ եմ խփում, իսկ ինչ-որ մեկը գոհ չէ: Չէի ցանկանում ժամանակ կորցնել և պարզապես ֆուտբոլ խաղալ:

Երբ կոնֆլիկտ ունեի Մոուրինյուի հետ, Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Մանկուց իմ երազանքն է եղել խաղալ «Արսենալում»: Սիրել եմ «Արսենալը», քանի որ այնտեղ շատ են ֆրանսիացի ֆուտբոլիստները: Խելագարվում էի, մտածում էի՝ «Աստված իմ, Վենգերի մոտ հայտնվելը հեքիաթ է»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը