Աշխարհ

31.01.2023 20:57


Թուրքիան և Ադրբեջանը տանկային զորավարժություններ են անցկացրել Հայաստանի հետ սահմանի մոտ

Թուրքիան և Ադրբեջանը տանկային զորավարժություններ են անցկացրել Հայաստանի հետ սահմանի մոտ

Թուրքիայի և Ադրբեջանի զրահատեխնիկական ստորաբաժանումները Կարս քաղաքի մոտ զորավարժությունների ընթացքում փորձարկել են ծանր տեխնիկայի մանևրելիությունը. այսօր՝ հունվարի 31-ին, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Երկու երկրների տանկային դիվիզիայի ստորաբաժանումների և մեքենայացված հետևակային դիվիզիայի մասնակցությամբ հարձակողական առաջադրանքները կատարվել են մարտական կրակով։ Ըստ տեղեկությունների՝ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի արկեր։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և յոթ այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին մոտ։ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի կազմում (շտաբը՝ Երզնկա) 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայում անցկացվում են «Kış 2023» («Ձմեռ 2023») կոչվող ուսումնական զորավարժությունները: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 2-ը, նրանց խնդիրն է բարձրացնել փոխկապակցվածության մակարդակը, սինխրոնիզացնել կրակային հնարավորությունները և ստորաբաժանումները պատրաստել հիմնական հարցերի համար, ինչպիսիք են զորքերի տեղակայումն ու մատակարարումը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը