Աշխարհ

28.01.2023 20:35


Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը

Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը

Չեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը, հայտնում է gazeta.ru-ն։

Շուտով Պրահայում սպասվում է Պավելի մամուլի ասուլիսը։ Նրա հաղթանակը հաստատել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Պավելի գլխավոր մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր։

Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 9-ին։

Հունվարի 28-ին Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջին օրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը բանակի գեներալ Պետր Պավելն է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը