Աշխարհ

28.01.2023 11:45


Առանց Արցախ չկա Հայաստան. ի աջակցություն Արցախի՝ հանրահավաք Թեհրանում (տեսանյութ)

Առանց Արցախ չկա Հայաստան. ի աջակցություն Արցախի՝ հանրահավաք Թեհրանում (տեսանյութ)

Յունւարի 27-ին Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախի եւ արցախահայութեան՝ հազարաւոր իրանահայերի մասնակցութեամբ:

Հանրահաւաքի ընթացքում ելոյթ ունեցան հիւրաբար Թեհրանում գտնւող ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը եւ ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ արք. Սարգսեանը, ինչպէս նաեւ հեռարձակւեց Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի ուղերձը:

Բողոքի վերջում ընթերցւեց մասնակիցների յայտարարութիւն, որոնք պահանջեցին միջազգային ատեանների, մասնաւորապէս՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան անմիջական միջամտութիւնը՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի (Լաչին) միջանցքը, ինչպէս նաեւ ստեղծելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից պաշտպանելու գործիքակազմ:

Ի խորհրդանիշ Արցախի ժողովրդին փրկելու կոչին՝ բողոքի մասնակիցները լուսարձակներով կոչեր վանկարկեցին ի պաշտպանութիւն Արցախի:

Այս խորագրի վերջին նյութերը