Աշխարհ

27.01.2023 11:01


Առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ (տեսանյութ)

Առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ (տեսանյութ)

Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հարձակումը հետ մղելիս զոհվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։

Ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։

***

Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, Իրանի մայրաքաղաքի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Ռահիմիի խոսքով՝ հարձակվողն ուրբաթ առավոտյան զենքով ներխուժել է Ադրբեջանի դեսպանատուն, այն բանից հետո, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել շենք։

«Այս անձն այսօր առավոտյան հրազենով մտել է Ադրբեջանի դեսպանատուն, նրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Ոստիկանության արագ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է. սկսվել է հետաքննություն»,-ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասել է Ռահիմին։

Թեհրանի ոստիկանապետը հավելել է, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:

«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները»,-նշել է նա:

Աղբյուրը՝ tert.am

***

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառ է դարձել փախուստի դիմած կինը:

Mehr-ի հաղորդմամբ՝ Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ կասկածյալի պնդմամբ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ տուն չի վերադարձել:

Տղամարդը բազմիցս այցելել է դեսպանատուն, սակայն որեւէ պատասխան չի ստացել այն մասին, թե որտեղ է իր կինը եւ կարծել է, թե կինը թաքնվում է Թեհրանում եւ չի ցանկանում հանդիպել իրեն:

«Այսօր առավոտյան ես որոշեցի գնալ դեսպանատուն արդեն պատրաստված Կալաշնիկի ինքնաձիգով»,-ասել է նա քննիչներին՝ հավաստիացնելով, որ Թեհրանում դեսպանատան վրա իր հարձակման շարժառիթը անձնական է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը