Աշխարհ

24.01.2023 21:16


«Իսպանիայի լավագույն ձին», որը պատկանում էր Ռամոսին, վաճառվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին

«Իսպանիայի լավագույն ձին», որը պատկանում էր Ռամոսին, վաճառվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին վաճառել է իր լավագույն ձիուն, հայտնում է The Sun-ը։

Ֆուտբոլիստը կիրք ունի ձիասպորտի նկատմամբ, «Իսպանիայի լավագույն ձին» ճանաչված կենդանին ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի ձիասպորտի ֆեդերացիայի կողմից 2024 թվականի Օլիմպիական խաղերից առաջ։ Գնման արժեքը կազմել է 1,3 մլն եվրո։

Ալամո անունով ձին համատեղ պատկանում էր Ռամոսին և ժոկեյ Սերխիո Ալվարես Մոյային: Մոյայի հետ Ալամոն զբաղեցրել է ութերորդ տեղը Longines Global Champions Tour-ում (LGCT)՝ շահելով մոտ 440,000 ֆունտ ստեռլինգ մրցանակային գումար, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակներ, այդ թվում՝ Բեռլինի Գրան Պրին 2021 թվականի հուլիսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբ, որտեղ հանդես է գալիս Կրիշտանու Ռոնալդուն։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը