Աշխարհ

03.12.2022 11:30


ԱԱ 2022․ դեկտեմբերի 3-ի խաղացանկը

ԱԱ 2022․ դեկտեմբերի 3-ի խաղացանկը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունում կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը։

1/8 եզրափակչի առաջին խաղը նախատեսված է 19։00-ին։

A խմբի հաղթող Նիդերլանդների հավաքականը կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված ԱՄՆ-ի ընտրանու հետ։

Օրվա մյուս խաղում, որը կմեկնարկի 23։00-ին, C խմբում առաջին տեղը զբաղեցրած Արգենտինայի հավաքականը կմրցի Ավստրալիայի ընտրանու հետ, որը երկրորդն էր D խմբում։

1/8 եզրափակչի բոլոր զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը