Աշխարհ

01.12.2022 11:49


ԱԱ-2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը

ԱԱ-2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանան ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին հանդիպումները E և F խմբերում: Ներկայացնում ենք այսօրվա խաղացանկը՝

Ժամը 19:00 (F խումբ)

Խորվաթիայի հավաքականը, որը 2 տուրից հետո 4 միավոր ունի, «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կմրցի ԱԱ-ի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի՝ Բելգիայի հավաքականի հետ (3):

Մարոկկոյի հավաքականն էլ (4) «Ալ-Թումամա» մարզադաշտում կխաղա Կանադայի հետ (0), որը զրկվել է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից՝ մեկնարկում կրած երկու պարտություններից հետո: (3)

Ժամը 23:00 (Е խումբ)

E խմբի բոլոր թիմերը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Կոստա-Ռիկայի հավաքականը (3) կմրցի Գերմանիայի հետ (1), իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիան (4) կխաղա Ճապոնիայի հետ (3):

Խորվաթիա-Բելգիա (19։00)

Կոստա Ռիկա- Գերմանիա (23։00)

Կանադա-Մարոկկո (01։00)

Ճապոնիա-Իսպանիա(03։00)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը