Աշխարհ

28.11.2022 20:40


ԱԱ 2022-ի «ամենակրքոտ երկրպագուհին» պարծեցել է, որ Կատարի իշխանությունները բաց հանգվելու հարցում ոչ մի խնդիր չեն ստեղծում իր համար (լուսանկար)

ԱԱ 2022-ի «ամենակրքոտ երկրպագուհին» պարծեցել է, որ Կատարի իշխանությունները բաց հանգվելու հարցում ոչ մի խնդիր չեն ստեղծում իր համար (լուսանկար)

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» հռչակված խորվաթ մոդել Իվանա Նոլը պատմել է, որ, չնայած մուսուլմանական պահպանողական երկրում գործող խիստ կանոններին, իրեն շատ հարմարավետ է զգում բաց ու համարձակ հագուստներ կրելիս:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 26-ամյա մոդելի խոսքով՝ ինքը չի վախենում, որ իրեն կարող են ձերբակալել երկրում արգելված սեքսուալ հագուստ կրելու համար:

Նոլը պատմել է, որ սկզբում «չափազանց զայրացած» էր Կատարում հագուստի խիստ սահմանափակումների մասին կարդալուց հետո, քանի որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց խորհուրդ է տրվել «համեստ հագնվել» հանրության առաջ:

Բայց գեղեցկուհու խոսքով՝ իշխանությունները «ոչ մի խնդիր չեն ստեղծում» իր համար, և Instagram-ի ավելի քան 700 000 հետևորդները կարողանում են հետևել ֆուտբոլային մրցաշարի ընթացքում Նոլի բազմաթիվ հանդերձանքների ընտրության մասին:

Նոլը Մարոկկոյի դեմ Խորվաթիայի մեկնարկային խաղի ժամանակ հագել էր կարմիր և սպիտակ վանդակավոր զգեստ՝ գլխարկով և խորը լանջաբացվածքով:

The World Cup's Sexiest Fan Outrages Locals In Qatar As The Croatian Poses  In Racy Swimsuit In Doha » WhatsNew2Day

«Ես չափազանց զայրացած էի, որովհետև եթե մուսուլման չեմ, և եթե մենք Եվրոպայում հարգում ենք հիջաբն ու նիկաբը, կարծում եմ, որ նրանք պետք է հարգեն նաև մեր ապրելակերպը, մեր կրոնը և ուստի պետք է կրեմ զգեստներ, բիկինիներ, քանի որ ես Խորվաթիայից եկած կաթոլիկ եմ, որն այստեղ է Աշխարհի առաջնության պատճառով:Բայց երբ ես ժամանեցի, զարմացա, որ նրանք հագնվելու հետ կապված ոչ մի խնդիր չունեն, նրանք թույլ են տալիս հագնել այն ամենը, ինչ ուզում ես, բացառությամբ կառավարական շենքերում գտնվելու, և ի վերջո դա լավ է», - ասել է մոդելը:

Croatian football fan Ivana Knoll stands by the pitch before her country's opening game against Morocco on November 27, 2022 t the Khalifa International Stadium in Doha, Qatar

Ուղևորության ընթացքում սոցիալական ցանցերում նրա հրապարակումներից երևում է, որ աղջիկը Կատարում կրում է լողազգեստներ և բիկինիներ՝ ստանալով օգտատերերի թե՛ աջակցող և թե՛ քննադատական մեկնաբանություններ:

Croatia fan and Instagram influencer Ivana Knoll poses on the beach in a bikini in an image posted during her trip to Qatar to support her team at the World Cup

Նոլը Կանադայի հետ իր երկրի հավաքականի երկրորդ հանդիպմանը ներա է եղել շատ ավելի կարճ կարմիր և սպիտակ շրջազգեստով և խաղից առաջ սելֆի է արել աջակիցների հետ:

Ivana Knoll is seen in the stands before the FIFA World Cup Group F match at the Khalifa International Stadium in Doha, Qatar on November 27, 2022. PA Photo. See PA story WORLDCUP Croatia. Photo credit should read: Adam Davy/PA Wire.RESTRICTIONS: Use subject to restrictions. Editorial use only, no commercial use without prior consent from rights holder.

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Կատար այցելողներին խորհուրդ է տվել կանանց ծածկել ուսերը և խուսափել կարճ կիսաշրջազգեստներ կրելուց:

A Canada fan takes a selfie with former Miss Croatia Ivana Knoll during the FIFA World Cup Qatar 2022 Group F match between Croatia and Canada at the Khalifa International Stadium on November 27, 2022 in Doha, Qatar

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը