Աշխարհ

26.11.2022 08:14


Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը շքեղ նվեր է ստացել երկրի թագաժառանգ արքայազնից

Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը շքեղ նվեր է ստացել երկրի թագաժառանգ արքայազնից

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին ավտոմեքենաներ են նվիրել 2022 թվականին Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հաճելի նվեր է արել ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Նա նրանց Rolls Royce Phantom մեքենաներ է նվիրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Indonesia Posts English-ին։

Նշենք, որ Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո երկրում հանգստյան օր է հայտարարվել։

Ի դեպ, բացի մեքենաներից, Սաուդյան Արաբիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող հաղթանակի համար ստացել է նաև 2,5 մլն եվրո։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը