Աշխարհ

24.11.2022 11:46


ԱԱ-2022. Նոյեմբերի 24-ի խաղացանկը

ԱԱ-2022. Նոյեմբերի 24-ի խաղացանկը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, կավարտվի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրը: Կկայանա 4 հանդիպում:

Ժամը 14:00. խաղային օրը բացում են Շվեյցարիայի և Կամերունի հավաքականները: Հանդիպումը կկայանա «Էլ-Ջանուբ» մարզադաշտում, որը 44,325 հանդիսական է տեղավորում:

17:00-ին կմեկնարկի Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև խաղը: Այն կկայանա «Էդուքեյշըն Սիթի Սթեդիում» մարզադաշտում:

20:00. Յուրահատուկ «Սթեդիում 974» մարզադաշտում կկայանա Պորտուգալիայի և Գանայի միջև հանդիպումը:

23:00. Խաղային օրը կեզրափակվի Բրազիլիայի և Սերբիայի հավաքականների միջև խաղով: Այն կկայանա «Լուսայիլ Այկոնիկ» մարզադաշտում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը