Քաղաքական

21.10.2022 19:29


Փաշինյանը բացահայտ աշխատում է ամերիկացիների հետ․ Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանը բացահայտ աշխատում է ամերիկացիների հետ․ Սեմյոն Բաղդասարով

News.am-ը գրում է․ Եթե ​​ Բաքվի և Երևանի կողմից համաձայնեցված «Վաշինգտոնյան փաստաթուղթը» գոյություն ունի, ապա դա նշանակում է ապագայում Անդրկովկասից ռուս խաղաղապահների և Գյումրիից ռազմական բազայի դուրս մղում, «ВЗГЛЯД» թերթին ասել է քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համար իբրև թե կազմված համաձայնագրի մասին։

«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն համակարգում են հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքի հարցերը։ Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ Ռուսաստանի լիակատար վտարումը Հայաստանից, հետեւաբար նաեւ՝ Անդրկովկասից, ժամանակի հարց է, ընդ որում՝ շատ կարճ ժամանակի։ Հայաստանը միակ երկիրն է Անդրկովկասում, որտեղ կար Ռուսաստանի զգալի ներկայությունը, այդ թվում՝ ռազմական։ Մեր դիրքերն այնտեղ ամուր էին, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որտեղ Թուրքիան առաջ է անցել Ռուսաստանից»,-պարզաբանել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը։

Փորձագետի խոսքով, եթե Ուկրաինայում հատուկ գործողությունը ձգձգվի, ապա առաջիկայում Անդրկովկասում ռուսական ներկայության լուրջ կրճատումը կլինի մեկ-երկու տարում։ «Նիկոլ Փաշինյանը բացահայտ աշխատում է ամերիկացիների հետ, սա նույնպես շատ բան է ասում։ Միեւնույն ժամանակ, Մոսկվան չպետք է Էրդողանից օգնություն սպասի այս տարածաշրջանում. նա նույնպես շահագրգռված է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հարցում»,-ասել է նա։

Քաղաքագետը կարծում է, որ նման բան լիովին կարելի է ակնկալել նաեւ Կենտրոնական Ասիայում։ «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն այս ուղղություններում գործում են շատ արագ, վճռական եւ պրոֆեսիոնալ։ Օրինակ, մի քանի օր առաջ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ռեսուրսների եւ վերլուծությունների հարցերով տնօրեն Ռոբերտ Ունգերի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ղրղզ-տաջիկական հակամարտության գոտի։ Նա նույնպես առաջարկում է սահմանի ապառազմականացման առաքելություն սկսել։ Եվ սա նույնպես նշանակում է Ռուսաստանի ամբողջական հեռացում այս տարածաշրջանից»,-նշել է վերլուծաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը