Աշխարհ

29.09.2022 11:05


Իրանն ուզում է ՌԴ-ի հետ ստեղծել ավտոպահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ

Իրանն ուզում է ՌԴ-ի հետ ստեղծել ավտոպահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ

Իրանը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավտոմոբիլային պահեստամասերի արտադրության համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի պահեստամասերի արտադրության ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Նաջաֆի Մանեշը։

«Շատ լավ կլիներ համատեղ արտադրություններ ստեղծել ռուս և իրանցի ներդրողների, բանկերի մասնակցությամբ, այդ թվում՝ երկու երկրների շուկաների համար դետալներ արտադրող ձեռնարկություններ բացել։ Դա հնարավոր է»,-ասել է Մանեշը։

Նրա խոսքով՝ իրանցի արտադրողները պատրաստ են համագործակցել մի քանի ուղղություններով։

«Դրանցից առաջինը ՌԴ-ին անհրաժեշտ ավտոպահեստամասերի արտահանումն է, երկրորդը՝ Ռուսաստանից մեզ անհրաժեշտ ավտոպահեստամասերի ներմուծումը (ավտոմոբիլային շարժիչների, ավտոմոբիլային արգելակների դետալների), երրորդը` առավել կարևորը՝ ավտոմեքենաների համատեղ արտադրությունը»,-ասել է Մանեշը:

Նա նշել է՝ քանի որ ՌԴ-ն ու Իրանն աշխատել են Renault ընկերության հետ, երկու երկրները կարող են մասեր փոխանակել այդ մակնիշի մեքենաների համար:

«Մենք ավելի քան երկու հազար արտադրական դետալներ ունենք։ Դրանց թվում են անվտանգության բարձիկները, արգելակման բռնակները, ղեկը, թափքը... մեքենայում օգտագործվում է մոտ երեք հազար դետալ, մենք արտադրում ենք մոտ երկու-երկուսուկես հազարը: Իհարկե, ՌԴ-ում նույնպես դետալներ են արտադրվում»,-ավելացրել է Մանեշը։

Նրա կարծիքով՝ Մոսկվան ու Թեհրանը պետք է միավորեն երկու երկրների հնարավորությունները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը