Լրահոս

29.09.2022 10:54


Երևանում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու Benelli մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է

Երևանում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու Benelli մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Գ-ի վարած Benelli մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ՝ 35-ամյա Նարինե Ա-ի վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն մոտոցիկլավարը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը