Լրահոս

28.09.2022 16:28


Շիրակի մարզում 37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների

Շիրակի մարզում 37-ամյա վարորդը «05»-ով Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհին բախվել է խոշոր եղջերավոր անասունների

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Մարալիկ ավտոճանապարհին բախվել է 2 խոշոր եղջերավոր անասունի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, խոշոր եղջերավոր անասունները վնասվածքներ են ստացել։

Անասունները պատկանում են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Ավետիք Հովհաննիսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը