Աշխարհ

27.09.2022 18:29


Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը

Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը

69 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գորոխը։

«Այո, այդպես է... այսօր ժամը 2-ին»,-ասել է Գորոխը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա հավելել է, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։

Մոիսեևը 69 տարեկան էր։ Նա ծանր հիվանդ էր, երկու անգամ ուղեղի կաթված էր ստացել։ 2015 թվականից դադարեցրել էր ելույթները և չափազանց հազվադեպ էր հայտնվում հանրության առջև։

Այս խորագրի վերջին նյութերը