Լրահոս

27.09.2022 13:00


Սևանում դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Սևանում դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի փողոցի տներից մեկում փեսան կոտրում է տան իրերը և որ նա զինված է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։

Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։

Այդ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել իր ծառայության դիքերից։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նաև՝ ինչ տեսակի նռնակ է եղել։

Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։

Այս խորագրի վերջին նյութերը