Աշխարհ

27.09.2022 19:25


WhatsApp-ը նոր գործառույթ է գործարկել

WhatsApp-ը նոր գործառույթ է գործարկել

WhatsApp հավելվածի օգտատերերն այսուհետ բջջային սարքերից օգտվելիս հնարավորություն կունենան կիսվել զանգերի հղումներով։ Ինչպես հաղորդում է 9to5mac պորտալը, նմանատիպ գործառույթ առկա է նաև FaceTime, Zoom և նման այլ հավելվածներում։

Այժմ որոշ օգտատերերի մոտ զանգերի հատվածում կհայտնվի «ստեղծել հղում զանգի համար» գործառույթը, որը թույլ կտա օգտատիրոջն ավտոմատ կերպով վերահղվել տվյալ զանգին։ Ընդ որում, այն կգործի հավելվածի բոլոր օգտատերերի համար, անգամ եթե նրանք նշված չեն կոնտակտային ցանկում։

Հաղորդվում է, որ նոր գործառույթը դեռ վերջնական մշակման փուլում է և հասանելի կլինի օգտատերերին մեկ շաբաթվա ընթացքում։

Այս գործառույթից բացի ներկայացվել է ևս մի նոր հնարավորություն։ Շուտով WhatsApp-ի օգտատերերը կկարողանան տեսազանգեր իրականացնել 32 օգտատիրոջ համար, սակայն դեռ հայտնի չէ՝ պաշտպանված խմբակային տեսազանգերը երբ հասանելի կլինեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը