Լրահոս

24.09.2022 21:44


Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ուկրաինային (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ուկրաինային (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի շրջանակներում Երևանում ընդունեց Ուկրաինայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 21-րդ րոպեին Ուկրաինայի հավաքականին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալեքսանդր Տիմչիկը, ով մոտ տարածությունից գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին Ուկրաինայի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց զարգացնել ունեցած առավելությունը և խփել նաև երկրորդ գնակը: 57-րդ րոպեի գոլի հեղինակ դարձավ Զուբկովը: 12 րոպե անց Ուկրաինան խփեց նաև 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդակները (գոլերի հեղինակ` Դովբիկ դուբլ, Ինատենկո):
Հայաստան-Ուկրաինա` 0:5:
Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավոր թիմը կանցկացնի սեպտեմբերի 27-ին` մրցելով Իռլանդիայի հավաքականի հետ: Այդ խաղով ազգային ընտրանին կեզրափակի պայքարը Ազգերի լիգայի որակավորման փուլում: Մինչ այս կայացած խաղերում Հայաստանի հավաքականը կրել է 3 պարտություն և մեկ խաղում է միայն հաղթել:

Այս խորագրի վերջին նյութերը