Աշխարհ

22.09.2022 16:30


Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն կիրականացնեն այս աշնանը

Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություն կիրականացնեն այս աշնանը

Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կիրականացնեն։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ այդ մասին տարածել են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարին։

«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն այս աշնանը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում»,- Mehr News-ի փոխանցմամբ ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև Պակիստանը, Օմանը և որոշ այլ երկրներ։

Այս խորագրի վերջին նյութերը