Մեկնաբանություն

16.09.2022 17:44


Տեղեկատվական դիվերսանտը և իր քարոզչագործիքը

Տեղեկատվական դիվերսանտը և իր քարոզչագործիքը

Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչագործիքների, մասնավորապես՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի վարքագիծն ամբողջությամբ տեղավորվում է «Գողն ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»» սկզբունքի մեջ։

Նիկոլ Փաշինյանը և՛ որպես ընտանեկան թերթոնի ղեկավար, և՛ որպես հաճախորդ ընդդիմադիր, և՛ որպես վարչապետի աթոռին հայտնված պաշտոնյա տեղեկատվական դիվերսիաներ է իրականացրել Հայաստանի ու Արցախի դեմ, բայց հիմա ինքն է այլոց մեղադրում մեր երկրի դեմ տեղեկատվական դիվերսիա իրականացնելու համար։

Որպես «Թուրքական ժամանակ» թերթոնի գլխավոր խմբագիր ու անբարոյական քաղաքական միջավայրի ճղճղան ներկայացուցիչ՝ Նիկոլը քարոզում էր, որ պետք է Ղարաբաղը հանձնել, որ լավ ապրել։ Նա հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն տարածող ամենաակտիվ գործիչներից էր և իր արյունոտ կետին հասավ 2008–ի մարտի 1–ին։

«Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»,–գոռում էր Նիկոլը մարտի 1–ին՝ հրահրելով բախումներ, դառնալով 10 զոհի պատճառ և պաշտպանելով «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» քաղաքականությունը։

Որպես իշխանավոր՝ Նիկոլը շարունակեց հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական իր դիվերսիաները։ Նրա ամենամեծ դիվերսիան այն էր, որ հնարավորություն տվեց թշնամուն պատերազմ սկսել ու այդ պատերազմում հաղթել՝ օգտվելով Նիկոլի նախապատրաստական աշխատանքներից։

Հիմա Նիկոլը փորձում է «ռազմահայրենասերի» անվան տակ կրկին սղացնել թուրք–ադրբեջանական օրակարգն ու բավարարել նրանց ցանկությունները։ Այսինքն՝ շատ ավելի մեծ մասշտաբի դիվերսիա իրականացնել մեր երկրի դեմ։

Նա ԱԺ–ում հայտարարեց, որ Ադրբեջանը դժգոհ է 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից, դրա համար է հարձակվել Հայաստանի վրա։ Հետո ասաց, որ ինքը կողմ է սովետական քարտեզներով ադրբեջանական տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ պաթոսով խոսելով ՀՀ 29.800–ի մասին։ Եվ վերջում բաց և ուղիղ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որի համար իրեն դավաճան են կոչելու։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է պաշտոնապես ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին նա բազմիցս է հայտարարել, բայց օրերս դա արեց ավելի բացահայտ ձևով։

Հիմա նրա քարոզչագործիք Տարոնը, գնդլիկ–բոքոնիկ այդ «ուսապարկը» հայտարարում է, որ

1) Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։

2) ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։

3) Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Եվ սա ասում է մեկի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով «մոռացել» է, որ իր շեֆը, երբ ադրբեջանցիները մտել էին Սև լիճ ու Վերին Շորժա, ասում էր, որ ձյունոտ սարերի համար հո՞ չի պատերազմելու, կամ բանավոր համաձայնությամբ հանձնում էր Գորիս–Կապան ճանապարհը ու կրկին դա հիմնավորում պատերազմից խուսափելու ցանկությամբ։

Այժմ պարզվում է, որ սրանք ոչ մի միլիմետր, իբր, չեն զիջելու։ Իսկ դա վտանգավոր հայտարարություն է, քանզի Նիկոլն ինչ ասում է, հակառակն է ապահովում՝ թշնամիների սրտի ուզածով։ Հիշեք, որ 2019–ին հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Միակ տարբերակը, որ ՀՀ–ն պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում, Սյունիքի միջանցք չլինի, հնարավոր է միայն Նիկոլին վռնդելու դեպքում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը