Աշխարհ

18.08.2022 20:37


Հնագետները հավի ոսկորներով հաստատել են հին հունական քաղաքի կործանման ճշգրիտ ամսաթիվը

Հնագետները հավի ոսկորներով հաստատել են հին հունական քաղաքի կործանման ճշգրիտ ամսաթիվը

Կենդանիների ոսկորները օգնել են պարզել հին հունական Թել Իտաբբա քաղաքի ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը: Թել Ավիվի համալսարանի հնագետների հոդվածը հրապարակվել է Antiquity ամսագրում։

«Ներկայիս Իսրայելում գտնվող հունական Թել Իտաբբա քաղաքի ավերումը ռազմական արշավի արդյունքում՝ մ.թ.ա 2-1-ին դարերում հրեական իշխող դինաստիայի՝ Հասմոնյանների գլխավորությամբ, դեռևս թվագրվում է մ.թ.ա. 111-ից 107 թվականներին: Ավելի նոր ուսումնասիրություններն այն թվագրում են մ.թ.ա. 108-107 թվականներով՝ հիմնված մետաղադրամների գտածոների և միաժամանակ Սամարիա քաղաքի պաշարման վրա: Մենք, օգտագործելով ինտեգրված մոտեցումը, որը ներառում է մի քանի վերլուծական մեթոդներ, կարող ենք վստահորեն թվագրել այս իրադարձությունը մ.թ.ա. 107 թվականի գարնանը»,-ասում են հնագետները։

Գիտնականների խոսքով՝ ավերված կացարաններում հավի ոսկորներ են հայտնաբերել։ Այս մնացորդների վերլուծությունը ցույց է տվել, որ ոսկրածուծը պարունակում է նստվածքներ, որոնք անհրաժեշտ են ձվի կեղևի ձևավորման համար գարնանը։ Սա վկայում է այն մասին, որ հավերը մորթվել են գարնանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը