Աշխարհ

16.08.2022 12:47


Միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալ. Պուտին

Միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալ. Պուտին

Միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանը գնում է դեպի անցյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան X-րդ համաժողովի հյուրերին ուղղված ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական փոփոխություններն այլ ուղղությամբ են ընթանում։

«Բազմաբևեռ աշխարհակարգի ուրվագծերը ձևավորվում են, ավելի ու ավելի շատ երկրներ ընտրում են ինքնիշխան ուղի»,-պարզաբանել է Պուտինը:

Արևմուտքի հեգեմոնիան նշանակում է լճացում ամբողջ աշխարհի, ողջ քաղաքակրթության համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը