Լրահոս

14.08.2022 17:42


Մետրոպոլիտենի կայարաններում, կարևորագույն օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքերի մասին տեղեկություն է ստացվել

Մետրոպոլիտենի կայարաններում, կարևորագույն օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքերի մասին տեղեկություն է ստացվել

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը