Լրահոս

14.08.2022 17:28


Պայթյունի ժամանակ թոռներիս հետ տարածքում էի, մի տղա օգնեց, կարողացանք երեխաներին դուրս բերել, տանել հիվանդանոց․ քաղաքացին մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Պայթյունի ժամանակ թոռներիս հետ տարածքում էի, մի տղա օգնեց, կարողացանք երեխաներին դուրս բերել, տանել հիվանդանոց․ քաղաքացին մանրամասներ է պատմում (տեսանյութ)

«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները մանրամասներ են պատմում պայթյունի մասին։ Նրանցից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ թոռնիկների հետ եղել է տարածքում երբ տեղի է ունեցել պայթյունը։

«Կանգնած էինք, չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ, վնասվածքներ ունենք, երկու աղջիկ թոռս ճանապարհի վրա էին, մենք էլ՝ մեքենայի մեջ։ 5 և 7 տարեկան թոռնիկներիս տարել եմ հիվանդանոց, ես էլ եկել եմ փաստաթղթերը վերցնեմ մեքենայից։ Պայթյունից հետո կողքիս տղան, այդ «մառախուղի» մեջ տեսել է, որ չեմ կարողանում բերել երեխաներին։ Մի կերպ մոտեցել է, ինձ օգնել է, մի թոռիս ինքն է գրկել, մյուսին՝ ես, և հաջողվել է դուրս բերել երեխաներին»,–ասաց քաղաքացին։

Նա ասաց, որ շուկայի ներսին ծանոթ չէ, հրդեհի պատճառների մասին չի կարող խոսել, սակայն պայթյուններ է լսել․ «Մինչև հասցրել եմ ձայնը լսելուց հետո հետ նայել՝ քար, փոշի թափվել են մեր վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը